Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսկ ինչի՞ համար պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք։ Այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշվելու մեր իրավո՞ւնքը, իսկ նրանք, հրոսակախմբեր ուղարկելով մեր վրա, փորձում էին զենքո՞վ մեզ ճնշել։ Այն բանի համար, որ նրանք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերում և այդպես իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությա՞նը։ 1992 թվականի մինչև մայիս ամիս, օր է եղել Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել։ Այդ բանի համա՞ր ներողություն խնդրեինք»,- անդրադառնալով օրերս BBC հեռուստաընկերության «HARDtalk» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հաղորդավարի հնչեցրած այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի, այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա մենք Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք․ «Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք. Կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել։ Այդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և, առաջին հերթին, այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Իհարկե, ցավում եմ նրա համար, որ և հայկական, և ադրբեջանական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում եղան զոհեր, բայց, ցավոք սրտի, պատերազմի առաձնահատկություններից մեկն էլ դա է, որ տուժում է նաև քաղաքացիական բնակչությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում․