| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբորը՝ 56-ամյա Ռոբերտ Հարությունյանին հյուրանոցում հայտնաբերել է նրա հարազատներից մեկը:
Մեր տեղեկություններով, մինչ դեպքը նա ալկոհոլ է օգտագործել, իսկ հյուրանոցի սենյակում գտնվելու ընթացքում չի պատասխանել հետախոսազանգերին, ինչն էլ անհանգստացրել է հարազատներին:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախնական տվյալները վկայում են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն։ Վարույթն իրականացնող մարմինը պարզել է, թե երբ է Ռոբերտ Հարությունյանը գնացել հյուրանոց, ինչ հանգամանքներում, առգրավվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, զննության ենթարկվել։ Դեպքի կապակցությամբ նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ: