|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։
«Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի չափով։
Առաջին ապօրինի գույքը 7 տարի համայնքը ղեկավարող Փարամազյանը ձեռք է բերել 2011 թվականին, խոսքը գազալցակայանի մասին է։ Այդ գույքը 2017 թվականից վարձակալությամբ տրամադրված է պղնձամոլիբդենային կոմբինատին, մինչ օրս վարձակալության պայմանագիրը գործում է ըստ իրավասու մարմնի տվյալների։
Եվ քանի որ նշված գույքը հանդիսանում է ապօրինի, ենթակա է բնագանձման, բնականաբար բռնագանձման ենթական են նաև վարձակալությունից ստացված գումարները, նույն համամասնությամբ, ինչ–որ գույքի ապօրինությունը»,- ասել է դատախազը։