Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ դեկտեմբեր ամսվա ընթացքում հայկական շուկայում մթերքների գների աճին: Ըստ պատգամավորի՝ մեզ մոտ դեկտեմբերին միշտ գները բարձրանում են և դա օրինաչափ է, քանի որ դեկտեմբերին սպառումը շատանում է, հետևաբար գներն էլ բարձրանում են:
«Այլ երկրներում սպառումը շատանում է, գինը նվազում է, բայց մեր երկրում դեկտեմբերին է միայն սպառումը շատանում, իսկ մնացած 11 ամիսներին սպառումը քիչ է: Այսինքն դեկտեմբերի սպառումը մյուս ամիսների համեմատ համաչափ չէ»,- նշեց նա: Հակոբյանի խոսքով, եթե ՀՀ-ում լիներ մի մարմին, որ կարող էր կարգավորել գները, ապա գները կիջնեին մեզ մոտ էլ, սակայն մենք նման մարմին չունենք և մեր շուկայական հարաբերությունների գործընթացքում գինը կարգավորվում է շուկայի թելադրանքով, ուստի ըստ նրա՝ դա էլ է բերում գների բարձրացման: Հակոբյանը նշեց, որ միշտ էլ այդպես է եղել. Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում:
«Թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, բայց ապրանքների գները բարձրանում են Նոր տարվա շեմին, դա միշտ այդպես է եղել, Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում, միայն մեզ մոտ չէ, դա բոլոր տեղերում էլ այդպես է»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով՝ արհեստական ոչինչ չկա գների բարձրացման մեջ. Դիտարկմանն էլ՝ վարչապետը հանձնարարություն էր տվել արհեստական գների բարձրացում չանել, Հակոբյանը կրկին նշեց, որ շուկան պետք է կարգավորի այդ ամենը: