կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 12:10
Հասարակություն

Ուսումնասիրում են տրանսպորտի գների բարձրացման հարցերը. Գագիկ Բեգլարյան

Ուսումնասիրում են տրանսպորտի գների բարձրացման հարցերը. Գագիկ Բեգլարյան

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ հասարակական տրանսպորտի գների բարձրացման հարցին:

 

«Այսօր, երբ Երևան քաղաքը գների բարձրացման մասին է խոսում, գիտեք, որ Երեւանում գոյություն ունի երթեւեկության երեք գին` ավտոբուս, միկրոավտոբուս, մետրո եւ տրոլեյբուս: Մեզ մոտ` տարբեր քաղաքներում, տարբեր գյուղերում միջպետական եւ պետական` մոտավորապես 40-ից ավել տարբեր գներ են. սկսվում է 200 դրամից եւ վերջանում 5000 դրամով: Ի տարբերություն մեզ, քաղաքում կարող են ասել` մենք 10 տոկոս ենք բարձրացնում այդ երեք տարբեր գների վրա, տեղ կա, որ մենք 10 տոկոս բարձրացնենք` 500 դրամ կլինի տարբերությունը, տեղ կա` 50 դրամ կամ 250 դրամ եւ այլն: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ համամասնությունը պահպանվի»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

 

Նշելով, որ տրանսպորտի գները բարձրացնողն իր ղեկավարած նախարարությունը չէ` նա հավելեց, որ իրենք, սակայն, պետք է ուսումնասիրեն հարցը, որպեսզի առաջարկի դեպքում կարողանան ներկայացնել, թե կան նաեւ այսպիսի խնդիրներ: Այդ հարցին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու համար նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը յուրաքանչյուր ուղու առանձնահատկություններն է ուսումնասիրում, քանի որ նախարարությունում ուզում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին:

 

Նախարարը նաեւ նշեց, որ իր ղեկավարած նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի տրանսպորտի գները շատ չբարձրանան: