|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Ամանորին ընդառաջ շուկաներում վերահսկողության խստացմանը։ «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածը պարունակում է ապրանքների գների անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր»,-ասաց վարչապետը:
«Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները` առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին` Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկումը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»,- նշեց Կարեն Կարապետյանը: