|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում է երեկ ընդհատված` ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի` 2015 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նա նախ շնորհավորեց Արտակ Շաբոյանին իր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Վերջին տարիներին շատ բաներ են արվել տնտեսական դաշտի կարգավորման, մրցակցային պետական քաղաքականության բարձրացման, մրցակցային և գործարար միջավայրի բարելավման համար, և ՓՄՁ-ների զարգացման նպատակով կարգավորումները դեռ վերջնական չեն»,- ասաց Այվազյանը: Նա նշեց նաև, որ հանձնաժողովն իր կողմից դեռ շատ կարևոր խնդիրներ ունի լուծելու:
Վարդան Այվազյանը նշեց, որ ինքն առաջին հերթին կարևորում է տնտեսական մրցակցության քաղաքականությունը` սպառողների շահերի տեսանկյունից: «Վերջին ժամանակներում դոլար-դրամ արտարժույթի տատանման արդյունքում շուկայում տեղի ունեցավ թռիչքաձև գնաճ»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նա Արտակ Շաբոյանին ասաց, որ գների բարձրացման դեպքում հանձնաժողովը պետք է ադեկվատ արձագանքի: «Ոչ ոք իրավունք չուներ արդեն նշված գնի վրա կամայականորեն 50-60 տոկոս ավելացում անելու: Կա հստակ քաղաքական կամք մեր կողմից՝ այս հարցիրի վրա ևս մեկ անգամ կենտրոնանալ»,- նշեց Այվազյանը: