Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում սկսվեց ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները:
Սանկցիան ազատազրկում է կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակում: Ըստ նախարարի, ամենավիճելի ու խնդրահարույց հարցը այս նախագծում ապացուցման բեռի ու անմեղության կանխավարկածի հարաբերակցությունն է: ՀՀ նոր Սահմանադրությամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը ամրագրված է, բայց ապացուցման բեռը պետք է դրվի իրավասու պաշտոնատար անձի վրա:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց փոխառությունների մասին, ասելով, որ հայտարարագրերում փոխառության անվան տակ է թաքցվում ապօրինի հարստացումը, մինչդեռ ակնհայտ է, որ ոչ ոք ոչ ոքի փոխառություն չի տալիս: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ սահմանված չափը՝ 5 միլիոն դրամը շատ է տարվա կտրվածքով սահմանելու համար:
«Գտնում եմ, որ շեմը պետք է նվազեցվի»,- ասաց պատգամավորը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ շեմը սահմանել են հաշվի առնելով ամենաբարձր ու ամենացածր պաշտոնատար անձանց աշխատավարձերի միջինացված թվաբանականը՝ 6 ամսվա համար: Միաժամանակ նախարարը նշեց, որ պատրաստ է քննարկել շեմի ողջամիտ չափ: