| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հույս ունի, որ մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումն արդյունավետ մեխանիզմ կդառնա: Նա այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ եթե պետական պաշտոնյայի կողմից հայտարարագրված գույքի ավելացումը չունի տրամաբանական բացատրություն, ապա պաշտոնյան պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների:
«Պատժամիջոցները հստակ նշված են, քանի որ մարմինները պարտավոր են իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարություն։ Սա գործուն մեխանիզմ է և այլ երկրներում աշխատել է»,- ասաց փոխվարչապետը։
Հարցին, թե ինչո՞ւ օրենքը չունի հետադարձ ուժ, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ դա իրավական հարց է: «Մենք խնդիրը նախաձեռնել ենք ու ներկայացրել: Եթե դուք հույս չունեք, որ այն կգործի, մենք հույս ունենք»,- ասաց նա։
Հարցին՝ անշարժ գույքի վրա ինչո՞ւ չկիրառվեց շքեղության հարկ, Գաբրիելյանը պատասխանեց, թե շքեղություն ասվածը հարաբերական է և շարունակեց. «Հիմա մենք աշխատում ենք գույքահարկի վրա և կներկայացնենք մոտակա ամիսներին: Ամեն դեպքում` մինչև ընտրություններ պետք է ներկայացնենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են բարձրացմանը»: