Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-09-09 17:06
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք քարե դա՞ր․ պրոֆեսոր Ավագյանն ընդդեմ աբորտների քրեականացման

Հղիության արհեստական ընդհատումն արգելելը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, որն ընդունել է նաև Հայաստանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց առողջապահության նախարարության մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ։

Այն առաջարկում է օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը և հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ դա կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը։ Փաթեթն առաջարկում է չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին:

«Արգելեցինք աբորտը, ի՞նչ է լինելու։ Ինչպես արդեն ցույց է տվել Սովետական Միության փորձը, 1936 թվականին արգելվեց աբորտը՝ մինչև 1956-ը, Ռումինիայի փորձը՝ 1966-ին արգելվեց, 1989-ին նորից ասաց՝ կներեք, ժողովուրդ, սխալվել ենք։ Եվ շատ երկրներում է այդպես։ Հիմա մենք, լինելով դեմոկրատական, առաջադեմ, ամբողջ աշխարհի կողմից ընդունված երկիր՝ կնոջ իրավունքի պաշտպանության իմաստով, հիմա գնում ենք դեպի քարե դա՞ր»,- ասաց պրոֆեսոր Գայանե Ավագյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: