Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Նախագծով առաջարկվող լրացումներով և փոփոխություններով հստակեցվում են դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու եղանակները, սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար մինչդատական վարույթում պատասխանատվություն ենթարկելու իրավահարաբերությունը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան քննչական պրակտիկայում տեղ գտած մի շարք արարքների քրեականացման և դրանց համար քրեական պատասխանատվության սահմանման հարցերը: