Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց արդարադատության նախարարության կողմից ներկայացված` ապօրինի հարստացման քրեականացման մասին հարցը: Այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
«Ապօրինի հարստանալը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,- ասվում է արդարադատության նախարարության ներկայացրած փաստաթղթում:
«Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կողմից կապահովվի Կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված առաջադրանք-պարտականության կատարումը: Այսինքն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կամրագրվի կոռուպցիայի դեմ պայքարում կարևորագույն գործիք հանդիսացող ապօրինի հարստացման հանցակազմը: