Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-10 12:50
Քաղաքական

Մարդիկ պետք է իմանան` ինչին են դեմ. ՀՀԿ-ական

Մարդիկ պետք է իմանան` ինչին են դեմ. ՀՀԿ-ական

Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը սարերի հետևում չէ: Այն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ե՞րբ է սկսվելու քարոզարշավը: Ըստ ՀՀԿ-ականի` իրենք դեռ նոր պետք է հավաքվեն և քննարկեն այդ հարցը: «Ամենայն հավանականությամբ, մյուս շաբաթվա սկզբում արդեն կհավաքվենք` քննարկելու այդ հարցը: Խմբեր պետք է ստեղծենք, որպեսզի ժողովրդին, հանրությանը կարողանանք մատուցել սահմանադրական փոփոխությունները: Պետք է լինեն նաև մասնագետներ: Պիտի զբաղվենք մի շարք կազմակերպչական հարցերով»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են համոզելու այն մարդկանց, ովքեր կտրականապես դեմ կարտահայտվեն սահմանադրական բարեփոխումներին, պատասխանեց. «Միայն պետք է նորից ու նորից այդ մարդկանց, այդ խմբերին բացատրենք: Նրանք հնարավոր է իրազեկված չեն սահմանադրական դրույթների մասին: Պետք է փորձենք, ցանկության դեպքում, նույնիսկ` առանձին հանդիպումների միջոցով, թեկուզ` մամուլի ու հեռուսատատեսության միջոցով, մարդկանց իրազեկել: Մարդիկ պետք է իմանան` ինչին են դեմ: Դա շատ կարևոր է: Մարդիկ պետք է հասկանան` ոչ միայն ինչին են կողմ, այլ նաև ինչին են դեմ: Այս ամենն արվում է, որ ամեն ինչ հիմնավորված լինի»: