կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 12:23
Քաղաքական

Մեկ ժամվա ընթացքում այդ ստորագրությունները կլինեն, և արդեն թող իրենք ասեն՝ ինչին են միանում և ինչին՝ ոչ. Շաքե Իսայան

Մեկ ժամվա ընթացքում այդ ստորագրությունները կլինեն, և արդեն թող իրենք ասեն՝ ինչին են միանում և ինչին՝ ոչ. Շաքե Իսայան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ  Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասնաբար ՍԴ դիմելու կոչերին, գրել է. «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:

«Պաշտոնական գրությունը  հաշված րոպեներ  հետո իրենց մոտ կլինի, ստորագրությունները՝ ևս»,- 168.am–ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով մեզնից տեղեկացավ Դավիթ Խաժակյանի գրառման մասին: 

Պատգամավորը հավելեց, որ հակասություններ կան «Լուսավոր Հայստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի ասելիքներ մեջ.

«Պարոն Մարուքյանը ուրիշ բան էր երեկ ասել, և այս պահին էլ իրականում մեր քննարկումնրը «Լուսավոր Հայաստանի» գործընկերների հետ շարունակվում են: Մեկ ժամվա ընթացքում ընդամենը այդ ստորագրությունները կլինեն, և արդեն թող իրենք ասեն՝ ինչին են միանում և ինչին՝ ոչ, և մեկ միասնական կարծիք ասեն»: