Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում կազմակերպված ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
Նա նշեց, որ մենք անկախ երկիր ենք, և մենք ենք որոշում` ինչին մասնակցել, ինչին` ոչ: Մարգարյանը նաև նշեց, թե այն կարծիքին չէ, որ Հայաստանի վարկանիշը դրանից կընկնի: «Ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ. յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ»,- ասաց նա:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ ճիշտ է, որ մենք չենք փորձում հակադրվել մյուս ճամբարներին, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք:
Հարցին` ի՞նչ է նշանակում վերջին պահին հրաժարվելը, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Նույնիսկ կարելի է վերջին պահին: Կարելի է նույնիսկ` ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։
Նշենք, որ այսօր Վրաստանում մեկնարկած` ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի` վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:
Նշենք նաև, որ Նշենք, որ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: