Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, ապա նշեց՝ հետադարձ հայացք գցելով, կարելի է տեսնել, որ տեղական ինքնակառավարման համակարգը հասցրել է ձևավորվել և կայանալ:
«Պետք է փաստել, որ դեռ շատ անելիքներ կան, բայց համակարգի ձեռքբերումներն էլ շոշափելի են»,- ասաց Լոքյանը:
Նրա խոսքով, դեռևս զգալի մաս են կազմում մասնատված և մարդկային, ֆինանսական և այլ սահմանափակ ռեսուրսներով համայնքները և այդ համայնքներում դժվար է իրականացնել տեղական ինքնակառավարման գլխավոր նպատակը ՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների անհրաժեշտ մակարդակով լուծումը: Լոքյանը շեշտեց նաև, որ տեղական ինքնակառավարման համակարգի կարևորագույն՝ ավագանու ինստիտուտը նույնպես կայանալու ճանապարհին է, և բազմաթիվ են համայնքները, որտեղ ավագանու անդամների մրցապայքարը հետաքրքրություն չի առաջացնում, բայց այդ առումով բացառություն են կազմում խոշոր համայնքները:
Նախարարի խոսքով՝ լավ է, որ Երևանի, այս տարվանից նաև Գյումրու և Վանաձորի համայնքների ընտրություններում կիրառվում է ավագանու անդամների ընտրության համամասնական ընտրակարգը, և ավագանու ինստիտուտի կայացման ապագան՝ համայնքների խոշորացմանը զուգընթաց համամասնական ընտրակարգի անցումն է, ինչի արդյունքում կաճի մրցակցությունը և կառավարման պատասխանատվությունը: