Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց տեղական ինքնակառավարման համակարգի մասին, մասնավորապես` համայնքների խոշորացման: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է երկրում տեղական ուժեղ ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը պետք է արտահայտվի շրջանային կառավարման եղանակով, ինչը նշանակում է ամբողջությամբ վերանայել սահմանադրական կարգավորումները տեղական ինքնակառավարման համակարգի ուղղությամբ:
«Շրջանային կառավարումը կտա և կարող է ապահովել համայնքների ամբողջական ու լիարժեք զարգացում, ավելին` շրջանային կառավարումը հնարավորություն կտա մարզերում ապահովելու բազմակողմանի զարգացում: Այն գաղափարը, որ առաջ է քաշում կառավարությունը՝ խոշորացում անվան տակ, մեր կողմից ոչ միայն մերժելի է, այլ նաև փնջային տարբերակն է մերժելի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ մատնանշելով հանրաքվեի արդյունքները, երբ, բացառությամբ Սյունիքի, մնացած համայնքներում դեմ են քվեարկել:
Ըստ պատգամավորի` կառավարության փորձերը` առաջ տանել այս գաղափարը, կհանդիպի դիմադրության բնակչության կողմից: Արծվիկ Մինասյանը համոզված է, որ պետք է կյանքի կոչել շրջանային մոդելը, ինչը կստիպի վերանայել նաև մարզպետական համակարգը: Պատգամավորը կոչ արեց բոլորին` միավորվել սահմանադրական փոփոխությունների շրջանակում տեղական ինքնակառավարման համակարգի վերանայմանը` ձևավորելով շրջանային կառավարման համակարգ: