կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 10:26
Հասարակություն

Տեղական մակարդակում գենդերային հավասարությունը պետք է խրախուսել

Տեղական մակարդակում գենդերային հավասարությունը պետք է  խրախուսել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 25-ին Երևանում ներկա է գտնվել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերը կարգավորող միջազգային դաշտը» վերնագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն է տեղական մակարդակում գենդերային հավասարությունը խրախուսելը և Հայաստանի ՏԻՄ-երում կանանց միջազգային իրավական դաշտին, ինչպես նաև այլ երկրներում արդյունավետ նախաձեռնություններին ծանոթացնելը:

Նախարար Դավիթ Լոքյանը հաջող ընթացք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել է կանանց դերը  հասարակական –քաղաքական դաշտում, ընդգծել հատկապես տեղական մակարդակում նրանց ակտիիվության կարևորությունը:

ՀՀ տարածքայինկառավարման և  զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ ԱշոտԳիլոյանը և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը ողջունել են մասնակիցներին և կարևորել կանանց և տղամարդկանց իրավահավասարության միջազգային իրավունքի շրջանակները Հայաստանում գենդերային հավասարության հաստատման և կանանց կարգավիճակի բարելավման համար:

Միջոցառումն անցկացվում է «Լավ տեղական ինքնակառավարում ՀարավայինԿովկասում»  ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

Միջոցառման մոդերատոր՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գենդերային հիմնախնդիրների ցանցի գործադիր տնօրեն, գենդերային հավասարության անկախ միջազգային փորձագետ տիկին Սոնյա Լոկարը ներկայացրել է տարբեր երկրներում կին քաղաքական գործիչների առավել հաջողված ռազմավարությունները և իրական փորձի հիման վրա ցույց է տվել տվեց,թե ինչպես է կարելի օգտագործել կանանց միջազգային իրավունքի շրջանակները Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատման և կանանց կարգավիճակի բարելավման համար:

Նա նաև մասնակիցների հետ քննարկել է գենդերային իրավահավասարության հարցը քաղաքական և տնտեսական համատեքստում՝ներառյալ գենդերով պայմանավորված անհավասար վճարումների հարցը տեղական և միջազգային աշխատաշուկայում և այդ բացը վերացնելու հնարավորությունները:

Այս և այլ հարցերի շուրջ կազմակերպած խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավիճակըՀայաստանում, ինչպես նաև վերլուծել կանանց կարգավիճակի բարելավմանն ուղված առկա ներուժը և տնտեսապես անկախություն ունենալու հնարավորությունները:

ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարություն