Թարգեք ծխելն ու խմելը, միս և յուղոտ սնունդ ուտելը. այսօր «Ազատություն» ռադիոկայանի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` պատասխանելով հարցին, թե իրեն չե՞ն մտահոգում Հայաստանում քաղցկեղի` աճող տեմպերը:
Նախարարը նշեց, որ ինքն, օրինակ, արդեն 10 տարի է, ինչ չի ծխում: «Ծխելս թարգեցի սրտիս վիրահատությունից հետո: Բացի այդ` աղ չեմ օգտագործում, սահմանափակել եմ միսը, գրեթե բուսական կենսակերպ եմ վարում: Ալկոհոլն էլ առիթից առիթ եմ օգտագործում»,- ասաց նախարարը` խորհուրդ տալով. «Դուք էլ թարգեք ծխելն ու խմելը, միս և յուղոտ սնունդ ուտելը»:
Դիտարկմանը, թե գուցե միանա իր խորհրդականներից մեկին, ով հեծանվով է աշխատանքի գնում, Ալթունյանն արձագանքեց. «Դրա ժամանակը չի»: