Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն եւ պատասխանատվություն՝ նման գործողություն չէր իրականացնի: Այս մասին քիչ առաջ Տիգրանակերտի զորավարժանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Yerkir.am-ի թղթակիցը զորավարժարանից հայտնում է, որ նա նշեց նաեւ, որ Կարմիր խաչը բանակցություններ է վարում եւ զբաղված է Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղանքից դուրս բերելու աշխատանքներով:
Հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել դեպքից, նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր էր: «Հակառակորդն օգտվել է առիթից, որ մեր ուղղաթիռը գտնվել է սահմանին մոտ՝ բնագծում, եւ խոցել է այն»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի` այս երկու օրերի ընթացքում թշնամու հատուկ կրակային ակտվությունը բարձր է: Նրանք ցանկանում են թույլ չտալ, որպեսզի մենք կարողանանք մոտենալ խփված ուղղաթիռին:
Հարցին՝ թե ի՞նչ պատասխան կլինի հայկական կողմից, նախարարը պատասխանեց, որ քաղաքական գնահատական արդեն հնչել է, մնացածը բանակի գործն է: