|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական Առաջին ալիքը և գրեթե բոլոր ռուսական ԶԼՄ-ները անդրադարձել են երեկ Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային:
«Նախագահ Սարգսյանը առաջարկել է ցուցաարարներին հանդիպել, սակայն նրա նախաձեռնությունը մերժվել է: Ցուցարարները այնուհետև իրենք են ցանկացել բանակցել, սակայն` իրենց պայմաններով: Ոստիկանությունը հանդես է եկել որպես միջնորդ` մինչև վերջ ուժ չկիրառելով»,- նշում է ОРТ-ն:
Ուշագրավ է, որ Առաջին ալիքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին որակում է որպես ընդդիմություն. «Ցույցերի համար պաշտոնական առիթ դարձավ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչից և օգտվեց ընդդիմությունը՝ մի քանի նստացույց կազմակերպելով Երևանում»: