Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի զրուցակիցը Թեհրանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն է։
-Ի՞նչ տրամադրություններ են Իրանում՝ Իսրայելի հետ հարաբերությունների սրման ֆոնին եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունից հետո, որը հնարավոր էր համարել Իրանի հարձակումն Իսրայելի վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
-Իրանում համոզված են, որ Իսրայելը ԱՄՆ-ի օգնությամբ է ահաբեկչություն կատարել եւ Իսմայիլ Հանիեին սպանել։ Իրանի պաշտոնյաները համոզված են, որ Թեհրանը պետք է պատասխան եւ ուժեղ հարված հասցնի Իսրայելին։ Իրանը նպատակ ունի պատժել Իսրայելին միջազգային իրավունքի համաձայն, բայց ասում են, որ դա կլինի նոր ձեւով եւ անսպասելի։ Իրանի պաշտոնյաները շեշտում են, որ պատասխանը Իսրայելին կլինի ՄԱԿ-ի օրենքների շրջանակներում, բայց չեն ասում, թե ինչ է նշանակում նոր ձեւով։ Նրանք ասում են, որ անակնկալ են պատրաստել Իսրայելի համար։ Քիչ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասաց, որ պատասխանը Իսրայելին անխուսափելի է եւ մենք շատ մոտ ապագայում դա կտեսնենք։ Սա կարեւոր ուղերձ է եւ նշանակում է, որ պատասխանը լինելու է ռազմական եւ շատ ուժեղ։
-Իսրայելը հայտարարել է, որ բազմաճակատ պատերազմի մեջ է Իրանի հետ, հավանակա՞ն է տարածաշրջանային լայնամաստաբ պատերազմի հնարավորությունը։
-Իսրայելը փորձում է իր գործըկերներին համախմբել Իրանի շուրջ եւ այդ հայտարարությունը հենց այդ կոնտեքստում է։ Իրանը դա լավ գիտակցում է։ Հենց իսրայելական կողմն է վերջին 48 ժամվա ընթացքում ասել, որ եթե Իրանը հարձակվի, մենք կհարձակվենք եւ կթիրախավորենք Իրանի միջուկային կենտրոնները։ Դա , բնականաբար, կարող է ընդլայնել դաշտը եւ որոշ երկրներ՝ Եմենը եւ Լիբանանը, առաջին հերթին, կարող են խառնվել այս պատերազմին, ու մենք տեսնենք լայնամասշտապ պատերազմ տարածաշրջանում։
-Ըստ տարբեր վերլուծաբանների, ԱՄՆ-ը փորձ է անում Իրանին ներքաշել ուղիղ ռազմական գործողությունների մեջ եւ երկրորդ ճակատ բացել։
-Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը հիմա փորձում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որովհետեւ ԱՄՆ-ը հիմա նախագահական ընտրություններին ընդառաջ է գտնվում։ Դա կարեւոր պահ է , կարծում եմ, որ ԱՄՆ-ը փորձում է զսպել Իրանին եւ նրան վերադարձնել Միջուկային բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց, եթե ԱՄՆ-ը փորձի Իրանին ներքաշել պատերազմի հետ, դա չի նպաստի իրենց ազգային շահերին։
-Իսրայել-Իրան հակամարտության հնարավոր սցենարները ինչպե՞ս կազդեն մեր տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա։
-Զարգացումները, անշուշտ, կազդեն Հարավայի Կովկասի վրա, որովհետեւ, տեսնում ենք, որ այս 5 օրերին, երբ Իրան-Իսրայել հարաբերությունները սրվում են, չեն դադարում դեպի Ադրբեջանի Իսրայելի ռազմական թռիչքները, Իսրայելից զենքի մատակարարումը դեպի Բաքու։ Այս շաբաթվա ընթացքում մենք երկու անգամ տեղեկացել ենք, որ Իսրայելից զենք է տեղափոխվել Բաքու։ Բնականաբար, Բաքուն սրման պարագայում, կարող է առիթից օգտվել եւ հարձակում կատարել Հայաստանի հարավի՝ Սյունիքի վրա։
-Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է Թեհրանում։ Ի՞նչ է հայտնի այդ այցելությունից։
-Այցը քիչ առաջ է սկսվել, դեռ տեղեկություններ չկան։ Սպասվում է, որ Շոյգուն կհանդիպի Իրանի նախագահ Փեզեշկիանի հետ։ Այցը իրանական կողմի հրավերով է եւ նվիրված է տարածաշրջանային հարցերին։