Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, դեռ հայտնի չէ: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում համբերության կոչ արեց: «Համբերե՛ք, խորհրդի նիստից հետո կիմանաք»,- հորդորեց նա: Իսկ թե ե՞րբ կլինի խորհրդի նիստը, դա էլ դեռ հայտնի չէ:
Yerkir.am-ի դիտարկմանը՝ տարբեր հանրապետական գործիչներ պնդում են՝ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ՀՀԿ ցուցակը` առանց այլ տարբերակի մասին անգամ լսել ցանկանալու, Բաղդասարյանն աջձագանքեց. «Բնականաբար, մեր կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ ցուցակը գլխավորելու հետ կապված` խորհրդի նիստում ենք քննարկելու»:
Մեր այն հարցին էլ՝ վարչապետ փոխվեց հանկարծակի, կառավարություն փոխվեց, խոսվում էր արագ փոփոխությունների ու արդյունքների մասին, տարի ենք ամփոփում, կարո՞ղ է շոշափելի արդյունքներ նշել, պատասխանեց. «Շատ արագ արդյունքները կարող են նաև բավականին վտանգավոր լինել: Հիմա հիմքերը դրվում են, և այդ բոլոր խնդիրները, որոնք առաջ են քաշվել կառավարության ծրագրում, պետք է կյանքի կոչվեն: Հակառակ դեպքում` բոլորս մտածելու տեղ ունենք»:
Բաղդասարյանը նաև դժվարացավ անուն նշել` արդյո՞ք ստվերի դեմ պայքարում, որից այդքան խոսում է ՀՀԿ-ն, որևէ խոշոր խաղացող բերվել է հարկային դաշտ: «Այս բոլոր քայլերը, որ կատարվում են մրցակցություն ապահովելու հավասար դաշտ ստեղծելու համար, այն հիմքերն են, որոնք պետք է իրականացվեն, և այդ պայմաններում որոշակի արդյունքներ տեսանելի կլինեն»,- ասաց նա:
Մեր հարցին` այդուհանդերձ, ինչքա՞ն պետք է սպասենք` այդ արդյունքները տեսելու համար, Բաղդասարյանը պատասխանեց. «Մի՛ շտապեք, դանդաղ, կտեսնեք»: