կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 02:42
Առանց Կատեգորիա

Շտապեք ձեռք բերել Մոնրոյի թարթիչներն ու լեդի Դիի զգեստները (նկարներ)

Շտապեք ձեռք բերել Մոնրոյի թարթիչներն ու լեդի Դիի զգեստները (նկարներ)

Ջուլիենի աճուրդի տունը հետաքրքիր աճուրդ է կազմակերպել. վաճառքի են հանվելու համաշխարհային հռչակ վայելող մարդկանց անձնական իրերը:

Հիմնական ցուցակում ընդգրկված են`

- 2 երեկոյան զգեստ, որ կրել է արքայադուստր Դայանան, յուրաքանչյուրի նախնական արժեքը 40.000-60.000 ԱՄՆ դոլար է, 

- «Տերմինատոր 2» ֆիլմից հագուստներ եւ դիմակ` 7.000-10.000 ԱՄՆ դոլար,

- ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու մազերը՝ 600-800 ԱՄՆ դոլար,

- «Կլեոպատրա» ֆիլմից տարբեր աքսեսուարներ, ներառյալ` այն գահը, որին նստել է Կլեոպատրա-Էլիզաբեթ Թեյլորը` 1000-1500 ԱՄՆ դոլար,

- Մարլոն Բրանդոյի՝ «Կնքահայրը» ֆիլմի համար ստացած Ոսկե գլոբուսը՝ 15.000-20.000 ԱՄՆ դոլար,

- Մերիլին Մոնրոյի հագուստներ եւ արհեստական թարթիչները՝ 500-700 ԱՄՆ դոլար, նաեւ նրա դիմանկարը` ինքնագրով`3.000-5.000 ԱՄՆ դոլարով

- Մառլեն Դիտրիխի դիմանկարը՝ 2.000-4.000 ԱՄՆ դոլար: