|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարծում է, որ դե վաղ է «Բարսելոնա»-ին ավարտված թիմ համարել:
«Խոսակցություններ են գնում, որ «Բարսելոնա»-ի հեգեմոնիան ավարտվել է: Դեռ վաղ է նման բաներ ասել, անգամ «Բարսելանա»-ի` «Միլան»-ին պարտվելուց հետո: Հաջորդ հանդիպումը նրանք տանն են անցկացնելու: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում խաղալ այն «Բարսելոնա»-ի դեմ, որն ուզում է գոլ խփել», - ասել է անգլիացին:
Խոսելով Չեմպիոնների լիգայի` «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպման մասին` Բեքհեմն ասել է. «Դա հրաշալի հանդիպում է լինելու և մեծ իրադարձություն Ռոնալդուի համար: «Մանչեսթեր»-ը նրա սրտում հատուկ տեղ է զբաղեցնում: Երկրպագուներն էլ ուրախ կլինեն նրա գալուն: Հանդիպման ելքը գուշակել չեմ կարող, դա շատ բարդ կլինի»: