Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտապանը հրապարակել է ուղեցույց ջրամատակարարման ոլորտում սպառողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այն կազմվել է Պաշտպանի աշխատակազմի դիտարկումների, Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
Ուղեցույցում ներառված են այն հարցերի պատասխանները, որոնք քաղաքացիներն առավել հաճախ են բարձրացնում Պաշտպանին հասցեագրվող իրենց դիմումներում ու բողոքներում։
Նշենք, որ այն դեպքում, երբ դիմողի կողմից բարձրացված հարցը չի վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, այլ կրում է անհատական բնույթ, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է քննարկման նպատակով փոխանցել այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պարբերաբար տեղեկանալով հարցի քննարկման ընթացքի մասին:
Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով. http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/publications/1029d49652436b37b70b58c98ff3df7a.pdf