Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի և ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլև նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում և երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:
Ըստ որոշ լուրերի՝ նա տեղ կգտնի նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետև, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաև կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել:
Ըստ մեր աղբյուրների՝ առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, Երկրորդում՝ Հրանուշ Հակոբյանը, երրորդում՝ Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլև պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։