Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ հայտնի էր, որ խորհրդարանում օրենսդրական աշխատանքի կանցնեն ՀՀԿ համամասնական ցուցակից առաջին 28 պատգամավորների թեկնածուները, սակայն, «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր արդեն հաստատվել է, որ ցուցակից եւս 5 պատգամավորի թեկնածու կլինեն խորհրդարանում։
Եվ այսպես՝ հնգյակը բացում է ԱԺ հինգերորդ գումարման ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ապա հաջորդաբար պատգամավորներ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, Կարինե Աճեմյանը եւ «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը։ Այս պահին ՀՀԿ համամասնական ցուցակի Ազգային ժողով անցնող եւ չանցնող պատգամավորների թեկնածուների ջրբաժանում է ՀԺԱՄ ներկայացուցիչ Վահրամ Մկրտչյանը, որը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում