կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 09:35
Քաղաքական

Սեյրան Օհանյանին կջանան ընդգրկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակում. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանին կջանան ընդգրկել ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակում. «Ժողովուրդ»

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել։ Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով, կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռևս հստակեցված չէ։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին Հայաստանի հանրապետական կուսակցությունում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը։ Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի մտերիմը։ Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը և Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչև առաջին եռյակում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։