|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Տեղեկացրել ենք, որ օրերս սիրիական բանակը ժողովրդական ինքնապաշտպանական խմբավորումների օժանդակությամբ ազատագրել է Հալեպի արևելյան հատվածի մի շարք շրջաններ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով Հալեպի արևելյան շրջանի 45 կիլոմետր քառակուսի գրավված տարածքի 20 կիլոմետր քառակուսին:
Ըստ «Գանձասար»-ի՝ երեկ սիրիական բանակն ազատագրել է Սուլեյմանիե Հալապիում գտնվող ջրի ընկերությունը: Այսպիսով` չորս տարվա տառապանքից հետո Հալեպի Նոր Գյուղ շրջանը խաղաղությամբ դիմավորել է լուսաբացը:
Հալեպի արևելյան մի շարք շրջաններում՝ Հին Հալեպ Աղիորում, Շաարում, Պապ ալ Նասըրում շարունակվում են ազատագրական մարտերը: