կարևոր
2890 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 18:09
Արցախ

Արցախի ՔԿ-ն՝ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու դեպքի մասին

Արցախի ՔԿ-ն՝ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու դեպքի մասին

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը: