Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
CNN-ը «Հոյակապ շինություններ, որոնք այլևս չենք տեսնի» վերնագրով հոդվածում հրապարակել է պատմական եւ ճարտարապետական արժեք ունեցող այն 19 շինությունների լուսանկարները, որոնք ավերվել են վերջին պատերազմների ընթացքում:
Իրաքի Սամարրայի մզկիթը. 9-րդ դար, Բաղդադի հյուսիս` Տիգրիս գետի ափին
Բամիանի Բուդդաների արձանները. Աֆղանստան. գոյատևել են 1500 տարի, սակայն ոչնչացվել «Թալիբան» շարժման կողմից
Բուսրայի ամֆիթատրոնը. Սիրիա. մոտ 2500-ամյա ամֆիտատրոնը լրջորեն վնասվել է հրթիռակոծությունից
Հալեպի Մեծ մզկիթը. 8-րդ դար, համարվում է աշխարհի ամենահին մզկիթներից մեկը: Այն Սիրիայի` ամենալուրջ վնասը կրած մշակութային ժառանգությունն է:
Համայի ջրանիվները. 5-րդ դար. դրանցից մի քանիսը 2014-ին հրկիզվել են Սիրիայի ապստամբների կողմից
Հալեպի միջնաբերդը. Սիրիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, որը վերջին շրջանում օգտագործվել է որպես ռազմակայան, դրա մի քանի պատմական շինություններ ավերված են
Հալեպի շուկան. Արևելքի ամենահին շուկաներից է, հրդեհվել է անցած տարի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ կորուստը ողբերգություն է որակել:
Դեյր Զորի կամուրջը. Եփրատ գետի վրա
Նեբրովթ. Իրաք. ասորական հին քաղաքը հիմնականում թալանվել է ամերիկյան ներխուժումից հետո: Աշխարհի տարբեր թանգարաններում կարելի է տեսնել այնտեղից թալանված նմուշներ:
Կրակ դը Շևալիե. Սիրիա, 11-րդ դար. խաչակիրների բացառիկ ամրոցը Սիրիայում ենթարկվել է օդային ու հրետանային հարվածների, հատկապես՝ 2013 թվականին:
Հունան մարգարեի դամբարանը. Իրաք. այս տարի պայթեցվել է ԻՇԻՊ-ի կողմից
Խալիդ իբն Վալիդի մզկիթը` Հոմսում. սիրիական այս տեսարժան վայրը հրդեհվել և ավերվել է:
Փալմիրա. Սիրիա. 2000-ամյա քաղաքը, որը հին աշխարհի ճարտարապետության գոհարներից է, այժմ ավար է դարձել:
Հայոց ցեղասպանության թանգարանը. Սիրիա. 1915 թվականի զոհերի հուշահամալիրը պայթեցվեց ԻՇԻՊ-ի կողմից:
Կիրենե քաղաքը. Լիբիա. Լիբիայի հեղափոխության զոհերից
Իսլամական արվեստի թանգարանը. Եգիպտոս. տուժել է հարևան ոստիկանատան պայթեցումից:
Պակիստանի առաջնորդ Մուհամեդ Ալի Ջիննայի կեցավայրը՝ փայտե պալատը, որը հրդեհվել է անցած տարի:
Ալ Օմարիի մզկիթը. Գազա. 121-ամյա փայտե շինությունը իսրայելական վերջին հարձակումից ավերվել է:
Հին Բեյրութ. 15-ամյա քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանի մայրաքաղաքում 1200 պատմական շինություններից 400-ն են մնացել: