|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պարոնայք, ովքեր կառավարում են Հայաստանը, թող չմոռանան, որ Հայաստանը կարող է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը Ռուսաստան չէ. «Հայռուսգազարդը» պետք է սահմանի գազի սակագինը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
«Ինչո՞ւ պետք է գազի գինը բարձրանա, եթե մենք գազն արդեն թանկ ենք ստանում: Սակայն հայաստանցիներին գազի գնի մասին ոչինչ չի ասվում: Իմ շնորհիվ է, որ գազի գինը չի թանկացել, ոչ թե Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հարաբերությունների: Մեդվեդեւը հայտնաբերեց, որ իր ստրատեգիական գործընկերն էդքան էլ հիմար չէ»,- ասաց Բագրատյանը:
Նրա համոզմամբ` Մեդվեդեւը չբարձրացրեց գազի գինը ոչ թե նրա համար, որ սիրում է Սարգսյանին, այլ որ սխալ է թույլ տվել:
Բագրատյանի վստահ է, որ շուտով Հայաստանում պատմական օրեր են սկսվելու: