կարևոր
9529 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 16:22
Իրավական

Անգամ օրեր առաջ իմանալու պարագայում անհնար է, որպես ձերբակալման հիմք, ընտրել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալությունը․ Արսեն Բաբայան

Անգամ օրեր առաջ իմանալու պարագայում անհնար է, որպես ձերբակալման հիմք, ընտրել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալությունը․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՅԴ կուսակցության 3 անդամներին երեկ ձերբակալելու վերաբերյալ տարածել է հաղորդագրություն: Հաշվի առնելով, որ այդ հաղորդագրությամբ շոշափվել է նաև իմ պաշտպանյալ, ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի ձերբակալությանը վեաբերող տվյալներ՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը․

Որպեսզի լիաժեք հասկանալի լինի, թե որքան անհեթեթ ու չհիմնավորված է այդ ձերբակալությունը՝ բավարար է մեջբերել քննչականի միայն մեկ նախադասություն՝ «Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ»:

Քննչական կոմիտեին հարկ եմ համարում տեղեկացնել, որ իրավաբանական միջին կարգի գիտելիքներ ունեցող մարդիկ հստակ գիտեն, որ քննչականին դեռևս հինգ ամիս առաջ հայտնի դեպքով չի կարող հինգ ամիս անց լինել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած:

Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալությունն օրենսդիրը նախատեսել է այն դեպքերի համար, երբ «աչքիդ առաջ» կատարվում է հանցագործություն, կամ շատ կարճ ժամանակ առաջ հանցանք կատարած անձը փորձում է փախչել և անհրաժեշտ է կանխել այդ փախուստը:

Մյուս դեպքերում, հատկապես հինգ ամիս առաջ տեղի ունեցած հնարավոր հանցագործությամբ և այդ հանցագործությանն անձի առնչության մասին անգամ օրեր առաջ իմանալու պարագայում անհնար է որպես ձերբակալման հիմք ընտրել ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ հիմնավոր կասկածով ձերբակալությունը»: