Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարության միջանցքներում ներքին «եռուզեռ» է. այնտեղ կարծում են, որ հենց այնպես չէ կապի և տրանսպորտի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը, ու առժամանակ հետո, ըստ ամենայնի, կառավարության Ucom կապը կփոխարինեն «Ռոստելեկոմով»: Կապի նախարար Վահան Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է նման բան: «Տեղյակ չեմ, դա մասնավոր գործարք կարող է լինել»: Բայց ինքներդ «Ռոստելեկոմին» մոտ կանգնած մարդ եք, չէ: «Հիմա՝ ոչ, ես վաղուց վաճառել եմ իմ բաժնեմասը և դուրս եմ եկել այնտեղից՝ արդեն մի քանի տարի»: Անհնար ե՞ք համարում նման բան: «Ցանկացած բիզնես միջավայրում էլ նման բաներ հնարավոր են, սակայն ես տեղեկացված չեմ»:
Ի դեպ, ազատված նախարարները, այդ թվում և Գագիկ Խաչատրյանը, Կարեն Կարապետյանի նշանակման օրերին փորձել են քայլ անել՝ նրա հետ հարաբերություններ «ստեղծելու» համար, սակայն առաջին իսկ հանդիպումից հասկացել են՝ «հետն աշխատել չի լինի, ինքն ուրիշ գծի մեջ է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։