|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Արդեն հայտնել ենք, որ, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար։
Մարտիրոսյանը ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։
1984 -2000թթ. աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, 2000 – 2006թթ.՝ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն,2006 - 2006 «ԱրմենՏել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն, 2006 - 2010թթ. «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, 2008 - 2012 թթ.` «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ, 2012 - 2016թթ. «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ: «GNC-ալֆա» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ռոստելեկոմ»-ը: