|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիր (թուրքերեն՝ Ըղդըր) նահանգի բնակիչների ու այդ շրջան այցելողների մոտ համատարած դժգոհություն է. Turkcell, Avea և Vodafone բջջային օպերատորներն այդ տարածքում զանգեր կատարող օգտատերերից գանձում են ավելին, քան Թուրքիայի այլ շրջանների օգտատերերից:
Ըստ CNNTurk-ի՝ Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Իգդիրից զանգեր կատարելը խնդրահարույց է այն պատճառով, որ միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից այն ճանաչվում է որպես արտասահման, այսինքն՝ վճարումներ անելիս այն չի ընդգրկվում Թուրքիայի սահմանների մեջ: Հետևաբար՝ վճարումների գումարը զգալիորեն շատ է կազմում, քան մյուս նահանգներում:
Ինչպես նախորդ շաբաթ Անիի ավերակների տարածքում գտնվելիս թուրք ուսանողները միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել էին նամակ՝ «Բարով եկաք Հայաստան» գրությամբ, նույն դեպքը գրանցվել է նաև Իգդիրի բնակիչների մոտ: Նրանք դժգոհություն են հայտնել «այդ պարունակությամբ» նամակ ստանալու կապակցությամբ: GSM-ը, սակայն, խորհուրդ է տալիս նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար հեռախոսները դնել «Manuel» վիճակի վրա:
Կայքը ներկայացրել է Իգդիրի բնակիչների հեռախոսների էկրաններին հայտնված` հայաստանյան Beeline, Ucom, Orange բջջային օպերատորներին միանալը ապացուցող լուսանկարներ: