|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը. տեղեկանում ենք gov.am-ից: Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ժամանակ ընկերության նախագահը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է մինչ 2017 թ. Հայաստանում ներդնել 26 մլն դոլար: Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից: «Ռոստելեկոմ»-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմ»-ի հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր: