Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռոստելեկոմ» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին` հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ:
«Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները, սակայն «ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ, բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1 միլիոն 720 հազար դրամ: Փաստացի, նշվում է ՏՄՊՊՀ-ի կողմից, «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն «ԱրմենՏելը»:
Հանձնաժողովը պարզել է, որ, վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «ԱրմենՏելը» փորձել է նրան պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել: Ուստի «ԱրմենՏելը», նշում է հանձնաժողովը, պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:
Նիստի ընթացքում «Ռոստելեկոմի» տնօրեն Հայկ Ֆահրամազյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի միջամտության արդյունքում խնդիրը արդեն իսկ կարգավորվել է և առանց լրացուցիչ պայմանների և վճարների պարտադրման «ԱրմենՏելը» կնքել է պայմանագիրը: