|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գնաճի զսպման այն մոդելը, որ կա Հայաստանում, ակնհայտորեն չի արդարացնում իրեն: Հիմնախնդիրները կապված են ոչ միայն մեր տնտեսության կառուցվածքի եւ որակական զարգացումների, այլեւ վարվող պետական քաղաքականության հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«ՀՀ Սահմանադրությամբ՝ գնաճի զսպման քաղաքականությունը թեեւ դրված է Կենտրոնական բանկի վրա, սակայն այն` իր այսօրվա գործիքակազմով եւ որդեգրած քաղաքականությամբ, ի վիճակի չէ ամբողջ տնտեսությունում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք կբերեն գների մակարդակի արդյունավետ կարգավորման»,- ասել է Ա. Մինասյանը: