կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 11:40
Հասարակություն

Մեկնարկեցին Aurora Dialogues քննարկումները. Ուղիղ միացում

 Մեկնարկում են «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները, որոնք  նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։  Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:

Քննարկումների ժամանակ կհրապարակվեն նաեւ The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։