կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 14:24
Քաղաքական

Ուրախ եմ, որ զարմանում եք. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ պատգամավորին

ՍԴ հայցը վկայում է, որ Սահմանադրության հետ կապված խնդիրներ կան, ճիշտ էիք, կարող էինք սպասել ՍԴ որոշմանը, բայց քանի որ ՔՊ-ն դրական էր քվեարկել օրենքին, մարդիկ պետք է իմանան, թե այս մեծամասնությունն ինչ օրենքով է սահմանափակում մարդկանց՝ արտահայտվելու ազատությունը: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:

«Եթե այս օրենքը գործեր մի երեք կամ տասը տարի առաջ, նրանք, ովքեր հայհոյանքի ամբարները բացել էին մինչև վերջ, պատժված կլինեին, կալանավայրում կլինեին, շատ բաներ տեղի չէին ունենա։ Կա ընդհանուր մոտեցում՝ հայհոյանք չի կարելի, բայց չի կարելի օրենքով պարտադրել, որ մարդիկ իրենց գնահատականը չտան քաղաքական գործիչներին, չի կարելի»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։