Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Независимая газета-ն հոդվածով անդրադարձել է Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու` Հայաստանի որոշմանը և դրան ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատական արձագանքին:
Նշվում է, որ պայմանավորվածությունն այն մասին, որ Հայաստանը բժշկական գծով կօգնի Սիրիային, ձեռք է բերվել Մոսկվայի և Երևանի միջև դեռևս ՀՀ նախորդ իշխանությունների օրոք: «Սակայն Սերժ Սարգսյանը չէր շտապում օգնություն ուղարկել` հնարավոր է կռահելով, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի արձագանքը: ՀՀ նոր իշխանությունները տարակարծիք էին այդ հարցում: Կառավարության անդամներից ոմանք բացահայտորեն կոչ էին անում Փաշինյանին` հրաժարվել այդ քայլից, որը համաձայնեցված չէ Արևմուտքի հետ: Սակայն երևում է` Երևանն, առանց տատանման, որոշեց կատարել Մոսկվային տված խոստումը… Որոշման դեմ հանդես եկողներն ակնարկում են, որ այժմ պետք չէ սպասել ֆինանսական բարեփոխումների համար այդքան կարևոր` ԱՄՆ-ի օգնությանը»,- գրում է հեղինակը:
Այսպիսով, ըստ հոդվածագրի, մնում է հույսեր կապել ԵՄ-ի հետ, որի առաջնորդները` Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը, կարծես, խոստացել էին բախտի քմահաճույքին չթողնել հետհեղափոխական Հայաստանը, նաև` Ռուսաստանի, որի ակտիվությունը պետություններին բարեփոխումներ իրականացնելու հարցում օժանդակելու առումով մինչ օրս աչքի չի զարնել: