Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ «Յուրաքանչյուր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքում է, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր ուսանողությունը շատ բարձր որակական հատկանիշներ ունի: Սա այն ուժեղ և ինքնավստահ երիտասարդ սերունդն է, որը վստահաբար իր ձեռքն է վերցնելու երկրի կառավարման ղեկը՚ կառուցելով ավելի անկախ և ուժեղ երկիր: Որակյալ կրթության ապահովման տեսանկյունից այսօր բարձրագույն կրթութան ոլորտում ունենք մրցակցություն՚ միջազգային բուհերի ներկայություն՚ մեր ավանդական համալսարանների կողքին: Բացի այդ, ներկայումս ՀՀ բուհերի մի մասը միջազգային հավատարմագրման գործընթացի մեջ է: Հույս ունենք, այս ամենն ավելի կբարձրացնի մեր համալսարանների մակարդակը. այս առումով ունենք մեծ անելիքներ՚ համալսարանական համակարգի խոշորացում, մասնագիտական ցանկի հստակեցում, երկրի անելիքներին և մարտահրավերներին համարժեք նոր որակյալ մասնագիտությունների ներդնում»,-նշել է Լևոն Մկրտչյանը՚ ընդգծելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացնում է ամենածանրաբեռնված աշխատանք ունեցող հատվածը։ «Հայաստանում ուսանողների, ուսուցիչների, կրթության մեջ ներառված դասախոսական կազմի թիվն անցնում է 500 հազարը։ Մենք սոցիալապես ակտիվ հատվածի կառավարումն ենք իրականացնում, որից կախված է մեր ապագան: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան օգտագործել իր քաղաքացիների հնարավորությունները: Այդ ճանապարհը բավականին դժվար ու երկարատև է։ Աշխարհը շատ արագ է զարգանում, մրցակցային պայմանները խստանում են, և համակարգերը սկսում են պայքարել ավելի շատ որակի առումով»,-նշել է նախարարը։ Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։