Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրուգվայ կատարած աշխատանքային այցի վերջին օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել տեղի հայկական կառույցների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Արքեպիսկոպոս Քլնջյանը (Hakob Kelendjian):
Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգը: Կարևորելով Արցախի և սփյուռքում ապրող հայրենակիցների հետ բազմակողմանի կապերը՝ ԱԳ նախարարը հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը՝ իր մասնակցությունը բերել Ուրուգվայում հայկական ինքնության պահպանման գործում:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարարն անդրադարձել է Արցախի անվտանգության, միջազգային ճանաչման, տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության թեմաներին:
Պատվիրակության անդամ, ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի Արցախի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է 2010 թվականից Արցախում իրականացվող «ԱՐԻ» (“Artsakh Roots Investment”) հաջողությամբ շարունակվող ներդրումային ծրագրի մասին:
Հանդիպմանը ներկա Ուրուգվայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորներին հետաքրքրել են Ուրուգվայում ավարտվող Արցախի պատվիրակության այցի արդյունքները, հատկապես երկրի փոխնախագահ Տոպոլանսկիի նստավայրի գրասենյակում տեղի ունեցած մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը:
Նույն օրը պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնտեվիդեոյի ՀՅԴ «Վռամյան» ակումբում: Մասիս Մայիլյանը և Դավիթ Իշխանյանը ելույթներ են ունեցել և պատասխանել համայնքի անդամներին հուզող հարցերին: