ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել «Լայոնրոկ» թայֆունից տուժած Հյուսիսային Կորեային. հայտնում է РИА Новости-ն: Հյուսիսային Կորեա է ուղարկվել 870 տոննա հումանիտար բեռ:
Նշվում է, որ օգնությունը տրամադրվում է ՌԴ նախագահի և կառավարության հրահանգով:
Հոկտեմբերի վերջին թայֆունի հետևանքով ԿԺԴՀ-ում ավելի քան 100 մարդ է մահացել։