Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հաղորդում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարութունը՝ տեղեկացնելով, որ էլեկտրական սարքավորումներով 14 բեռնատարները Սումգայիթի արդյունաբերական պարկից այսօր ուղևորվել են Կիև։
«Տրամադրվող օգնության թվում են նաև շուրջ 555 հազար մետր երկարությամբ էլեկտրական մալուխներ, որոնք օգտագործվելու են պատերազմից տուժած ուկրաինական շրջանների էներգամատակարարումը վերականգնելու նպատակով:
Այսպիսով, Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված հումանիտար օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 33 միլիոն ամերիկյան դոլարը», - հաղորդում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։