Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գաղտնալսումը լավ բան չէ։ Այն հանցանք է, և քանի որ այն իրականացվել է առանց դատարանի թույլտվության, պետք է բացահայտվի. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը` անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսված զրույցի հրապարակմանը:
«Մասնավոր անձինք են արել, թե կազմակերպություններ, հրամանով, թե սեփական նախաձեռնությամբ` մեր հասարակության միջից պետք է այդ կասկածն, այնուամենայնիվ, հանվի: Եթե դեմոկրատիայի ձգտող Հայաստան ենք, ապա պետք է հարցը տանել մինչև վերջ եւ բացահայտել այդ հանցագործությունը»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ կարծում է` հիմա բոլորը կռահում են, որ գաղտնալսումներ կատարվում են եւ ոչ միայն այդ քաղաքական ուժերի նկատմամբ:
Բանախոսը նշեց նաեւ, որ այսօր գաղտնալսման սարքերն այնքան էժան ու մատչելի են, որ վերջին գաղտնալսման վերաբերյալ քննություն անպայման պետք է անցկացվի: Այսինքն՝ պետք է պարզվի՝ դա արել են պետական մարմիննե՞ր, թե՞ մասնավոր անձինք, սեփական նախաձեռնությա՞մբ, թե՞ հանձնարարությամբ:
«Վերջիվերջո, պետք է իմանանք՝ մենք Հյուսիսային Կորեա՞ ենք, թե՞ դեմոկրատիայի ձգտող Հայաստան»,- շեշտեց Վահան Հովհաննեսյանը: