|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցած 3-րդ ահաբեկչությունից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեհաճել է հայտարարությամբ հանդես գալ:
Ըստ Demokrathaber-ի՝ նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին, սակայն հայտնել, որ «մտահոգվելու կարիք չկա»:
«Թուրքիան, իհարկե, անցյալում է թողնելու այս դժվար օրերը: Մեր պետությունը երբեք չի վարանելու օգտագործել ահաբեկչության ցանկացած տեսակից պաշտպանվելու` իր իրավունքը: Մեր քաղաքացիները թող չմտահոգվեն: Ահաբեկչության դեմ մեր պետության՝ մղած պայքարը, ժողովրդի հետ համագործակցությամբ, հաջողությամբ է ավարտվելու, ահաբեկչությունը ծնկի է գալու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի «ազիզ» ժողովուրդը նման հարձակումների ժամանակ ավելի հավաքական է դառնում: «Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում անկայունության արդյունքում դարձել է ահաբեկչական գործողությունների թիրախ: Ահաբեկչական կազմակերպությունները և իրենց պայքարում պարտության մատնվողները այդ կազմակերպություններին որպես «ամրակ» են օգտագործում, և անբարո ու անխիղճ գործողությունների զոհը դառնում են անմեղ մարդիկ»,- ասել է Էրդողանը՝ կրկնելով՝ «մտահոգության կարիք չկա»:
Թուրքիայի առաջնորդը նաև առողջություն է մաղթել պայթյունից տուժածներին: