Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, այսօր կրկին վերսկսվել են կորած ձկնորսի որոնողական աշխատանքները, որոնք կրկին եղել են անարդյունք, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։ Ավելի քան մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարները ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: